Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Դաշնակիցն այսպես է լինում

Դաշնակիցն այսպես է լինում
13.11.2020 | 14:47

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաջորդ շաբաթ Իսրայել այցի շրջանակում կայցելի Գոլանի բարձունքներ եւ Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրեր, հայտնում է Axios-ը։

Պոմպեոն կդառնա ԱՄՆ առաջին պետքարտուղարը, որը կայցելի տարածքներ, որոնք միջազգային հանրությունը համարում է Իսրայելի կողմից անօրինականորեն օկուպացված։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանությունը պաշտոնապես ճանաչել է 2019 թվականի մարտին, ինչը փոխել է ԱՄՆ քաղաքականությունը, որը տարածքն օկուպացված էր համարում այն ժամանակից ի վեր, երբ Իսրայելը 1967 թվականի Վեցօրյա պատերազմում գրավեց Սիրիայից։ Axios-ը հայտնում է, որ Պոմպեոն, ինչպես սպասվում է, Արեւմտյան ափին կայցելի Պսագոտ բնակավայրի գինու գործարան։ Թրամփի վարչակազմը հոկտեմբերին չեղարկել էր իսրայելական բնակավայրերում գիտական, հետազոտական եւ գյուղատնտեսական նախագծերի մեջ ԱՄՆ ներդրումների սահմանափակումները։

Դաշնակիցն այսպես է լինում՝ ԱՄՆ-ն Իսրայելին զինում է, փոխանցում տեխնոլոգիաներ, ապահովում միջազգային լայն աջակցություն, թույլ չտալով նրա մեկուսացումն ու շրջափակումը: Փաստաթղթերով Հայաստանի դաշնակից Ռուսաստանն այս օրերին հայկական տարածքները հանձնում է թուրքերին՝ Ղարաբաղում իր բազան դնելու դիմաց:

Դիտվել է՝ 2916

Մեկնաբանություններ